Դանակն ու թուրը

Թուրն ու խոհանոցի դանակը հանդիպեցին: Նրանք թերևս պիտի խոսեին դեսից- դենից. չնայած հեռու, այնուամենայնիվ բարեկամներ էին: Բայց այս անգամ նրանց խաղաղ խոսակցության ժամանակը չէր :

Թրի տերը հարձակվել էր մի փոքրիկ գյուղի վրա, որտեղ ապրում էր դանակի տերը:  Եվ հասարակ դանակն ստիպված էր պաշտպանվել ահեղ մարտական զենքից: Եվ պաշտպանվեց:

Ու արդեն երկար տարիներ անց, թրի հետ ընկերական զրույցի ժամանակ այն հարցին, թե՝ «Ինչու՞», դանակը պատասխանեց.

— Դու եկել էիր ուրիշինը վերցնելու: Իսկ ես, Աստծո օգնությամբ, պաշտպանեցի իմը: Հենց դա էլ ինձ այնքան ուժ տվեց, որ ես ոչ միայն քո, այլ քեզ պես երեքի հախից էլ կգայի այն ժամանակ:

Թարգմանել է Ռիմա Սիմոնյանը:

Աղբյուրը՝ այստեղ

Оставьте комментарий